Արշակյան․ Կիբեռանվտանգության կենտրոն կստեղծվի 3 նոյեմբերի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համաշխարհային բանկի հետ ծրագրի շրջանակում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման ծրագիր ունի, խորհրդարանում 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Այդ մասով արդեն իսկ 2 բան ենք արել: Առաջինը՝ կառավարության և կրիտիկական ենթակառուցվածքների համար բարձր մակարդակի ստանդարտների մասով արդեն իսկ շրջանառել ենք կառավարության որոշման նախագիծ, որտեղ հստակեցված են, թե ինչին պետք է համապատասխանեն ենթակառուցվածներն ու չհամապատասխանելու դեպքում ինչ մեխանիզմներ պետք է գործեն: Սա արդեն պատրաստ է և կառավարության կողմից առաջիկայում կընդունվի»,- հայտարարել է նախարարը: Արշակյանը նշել է՝ երկրորդ ծրագրով նախատեսվում է հետևել, որ «բարձր մակարդակով գիտելիքներն ու խորհրդատվությունն ունենանք»: 2019-ի դեկտեմբերին Արշակյանը հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի հետ իրականացվող պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերի շրջանակում ներառված է նաև Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը՝ մոտ 2․5 մլրդ դրամ ներդրումով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |