Արցախի ԱԱԾ տնօրենը Նորայր Միրզոյանին գեներալ-մայորի ուսադիրներ է հանձնել դիրքում![]() 3 նոյեմբերի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ փոխտնօրեն Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրներ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին և ծառայողներին՝ անձնվեր ծառայության ու նվիրման համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |