ՊԲ. Արևելքում 2 տանկ է խոցվել, 1 ՀՄՄ առգրավվել

ՊԲ. Արևելքում 2 տանկ է խոցվել, 1 ՀՄՄ առգրավվել

PanARMENIAN.Net - Արցախում մարտերը շարունակվում են, դրանք հատկապես ինտենսիվ են ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը շարունակում է զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ կրել։

Նրա խոսքով՝ արևելյան ուղղությամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 2 տանկ, ինչպես նաև առգրավվել հետևակի մարտական 1 մեքենա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---