Լավրով․ ԼՂ հակամարտության գոտում մոտ 2000 վարձկան կա![]() 3 նոյեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։ «Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավմամբ: Բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել է նա: Լավրովը հիշեցրել է, որ վարձկանների թեման բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում: «Մենք համառորեն շարունակում ենք խթանել մեր դիրքերը տարբեր ուղիներով», - եզրափակել է Լավրովը: Արցախում պատերազմի հենց սկզբից հայկական կողմը, միջազգային հանրությունն ու առաջատար լրատվամիջոցները հայտարարել են Թուրքիայի կողմից հակամարտության գոտի տեղափոխված վարձկան- ահաբեկիչների մասին։ Հայտնի է, որ նրանք Սիրիայից ու Լիբիայից են բերվել՝ Արցախի դեմ կռվելու։ Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է՝ ահաբեկիչների ներկայությունը վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |