Ադրբեջանցիները ռազմական հանցագործության մասին վկայող հերթական տեսանյութն են հրապարակել![]() 3 նոյեմբերի 2020 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները շարունակում են հրապարակել սեփական ռազմական հանցագործություններն ապացուցող տեսանյութեր։ Դրանցից մեկում պատկերված են հայ զինծառայողի աճյունը պղծելու կադրեր։ Տեսանյութում երևում է` ինչպես է ադրբեջանցին դանակով մի քանի անգամ հարվածում նրա դեմքին: Հայ զինծառայողի երկու ականջն էլ կտրված է։ Մեկ այլ տեսանյութում երևում է` ինչպես են ադրբեջանական ակցենտով և զինվորական կոշիկներով մարդիկ ծեծում տղայի, որը ըստ վիդեոյի նկարագրության` հայ է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |