Հակառակորդը «Սմերչով» թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին. Տուժած կա

Հակառակորդը «Սմերչով» թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին. Տուժած կա

PanARMENIAN.Net - Հակառակորդը շարունակում է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Ինչպես հայտնում է ՊԲ-ի լրատվականը՝ նոյեմբերի 3-ի երեկոյան հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալով՝ Արցախի մայրաքաղաքում մեկ վիրավոր կա:

«Թուրք-ադրբեջանական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց»,- նշել են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Բացի այդ, թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ են պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

Շուշիի ուղղությամբ «Սմերչի» 3 հրթիռ է արձակվել։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Mstyslav Chernov
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---