ՊՆ․ Մարտունուց հարավ գրոհել են ու հետ շպրտվել, որոշ տեղերում բնագծեր ենք փոխել![]() 3 նոյեմբերի 2020 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը վարձկանների ու ավազակախմբերի հետ շարունակել են զինված գործողությունները, հարավային ուղղությամբ մի շարք գյուղերում շարունակվել են նաև դիվերսիոն հարձակումները, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ մարտերը շատ սաստիկ ու ծանր չեն եղել, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ բնագծերի փոփոխություն է արվում։ «Վաղ առավոտյան Մարտունուց հարավ զրահատեխնիկայի, օդուժի աջակցությամբ փորձել են հարձակում կատարել, հետ են շպրտվել, այդ ուղղությամբ ամբողջ օրը հրետանային կրակով շարունակել ենք թշնամու ոչնչացումը»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։ Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը լուրջ կորուստներ ունեն, հետևակի ու զրահատեխնիկայի մասով այլևս գոյութույն չունի, և այժմ տարբեր տեղերից մնացորդներ են հավաքում ու փորձում հարձակվել։ Անդրադառնալով Հայաստանի հարավային Դավիթ Բեկ գյուղում իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ այս պահին համեմատաբար հանգիստ է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |