100 կոնգրեսական դիմել է USAID-ին Արցախի ականազերծումը ֆինանսավորելու համար 4 նոյեմբերի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ ազգային կոմիտեն և Արցախն ականազերծող HALO Trust-ը ողջունել են ԱՄՆ 100 կոնգրեսականի՝ ի պատասխան թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ Արցախն ականազերծելու և զինամթերքներից մաքրելու համար հումանիտար օգնություն ցուցաբերելու կոչը։ Կոնգրեսականները նամակ են հղել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը (USAID)։ HALO Trust-ի գործադիր տնօրեն Քրիս Վաթլեյի խոսքով՝ կազմակերպությունը հույս ունի, որ ԱՄՆ-ն մեծ միջոցներ կներդրի Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին արձագանքելու ուղղությամբ։ Կոնգրեսականները մատնանշում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը թուրք-ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվում են հրթիռներով, ավիառումբերով, կասետային զինամթերքներով, որոնք երբեմն չեն պայթում։ Նշվում է, որ խաղաղ բնակչությանը պաշտպանելու և ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու ջանքերին նպաստելու համար կոչ է արվում USAID-ին ներդրումներ կատարել մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքների վնասազերծման գործում, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ մարդասիրական օգնություն հակամարտության գոտում գտնվողներին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |