Ֆիննախը չի բացառում 2021-ի պետբյուջեի նախագծի վերանայումը 4 նոյեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը չի բացառում 2021-ի պետական բյուջեի նախագծի վերանայման հնարավորությունը։ Այդ մասին նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Ըստ նրա՝ պետբյուջեի նախագիծը կազմվել է մինչև սեպտեմբերի կեսը և հաշվի է առնվել միայն մեկ արտաքին սպառնալիք՝ կորոնավիրուսը։ Այն ժամանակ դեռ ռազմական դրություն չկար, ինչն իր շտկումներն է բերել, գրում է ԱՌԿԱ-ն։ Նա նշել է, որ 2020-ին ԱԺ-ն երկու անգամ վերանայել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ «Հենց հիմա վերանայել բյուջեն չենք կարող, քանի որ անորոշության աստիճանը, հատկապես պաշտպանական ոլորտում, շատ բարձր է մնում։ Հետևաբար, մենք չենք կարող հիմա շտկումներ կատարել»,- ասել է Ջանջուղազյանը։ Բացի այդ, նա հավելել է, որ դեռևս պարզ չեն շտկումների ուղղությունները՝ անհրաժեշտ կլինի ռեսուրսները գեներացնել պաշտպանական ոլորտի, թե պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար։ Նա նշել է, որ պետբյուջեի ծախսերի մոտ 70%-ն օրենքով նախատեսված պարտավորություններն են, մոտ 15%-ը՝ օրենսդրական ծախսերն են, 10%-ը՝ միջազգային պարտավորությունները, և միայն 5%-ի մասով կարող են փոփոխություններ արվել։ «Քանի դեռ անորոշությունները շատ մեծ են, դեռ չենք կարող խոսել ծախսերի փոփոխման մասին, հատկապես՝ պաշտպանության ոլորտում»,- ասել է Ջանջուղազյանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ նույնիսկ նման անորոշ վիճակում, անգամ պետբյուջեի վերանայման դեպքում, անհրաժեշտ է առավելագույնն անել՝ պահպանելու ծախսային մասը, ինչը հնարավարություն կտա վերականգնել տնտեսական աճը, հակառակ դեպքում խնդիրները կարող են ավելի խորանալ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |