Վրաստանի ԱԳՆ ղեկավարից հետո Հայաստան է ժամանում վրացական խորհրդարանի խոսնակը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Բակրաձեն փետրվարի 24-ին երկօրյա այցով ժամանում է Հայաստան: Այցի ընթացքում Դավիդ Բակրաձեն կհանդիպի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:



Փետրվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ վրացական պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի ԱԺ նիստին: Պատվիրակության անդամները պսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:



Նշենք, որ անցյալ շաբաթ Հայաստանում պաշտոնական այցով գտնվում էր Գրիգոլ Վաշաձեն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---