Արցախի ՄԻՊ․ Տողում ադրբեջանցիները խաղաղ բնակչի են գլխատել, սպանել ևս մեկին

Արցախի ՄԻՊ․ Տողում ադրբեջանցիները խաղաղ բնակչի են գլխատել, սպանել ևս մեկին

PanARMENIAN.Net - Տող գյուղից ադրբեջանցիներից մազապուրծ փախած բնակիչներից մեկը միջազգային լրագրողներին պատմել է, որ իր հարևաններից մեկին ադրբեջանցիները գլխատել են, ինչպես նաև սպանել մեկ այլ տարեց մարդու՝ 82-ամյա Միշա Ստեփանյանին։

Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ գլխատված անձի անունը Մայոր է, նրա ազգանունը ճշտվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---