Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատված փակ է․ ՊԲ-ն դիվերսանտների է փնտրում

Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատված փակ է․ ՊԲ-ն դիվերսանտների է փնտրում

PanARMENIAN.Net - Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում որոնողական գործողություններ է տանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---