ՈւեՖԱ-ն մինչև հետաքննության ավարտն արգելել է «Ղարաբաղ» ակումբի խոսնակի ֆուտբոլային գործունեությունը![]() 4 նոյեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժամանակավորապես արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նուրլան Իբրահիմովին սպորտաձևի ոլորտում ցանկացած գործունեություն իրականացնել։ Reuters-ի փոխանցմամբ՝ արգելքը գործում է մինչև կառույցի նշանակած էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչի կողմից հետաքննության ավարտը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի պաշտոնյայի հայատյաց գրառումները։ Այդ նպատակով հատուկ տեսուչ էր նշանակվել։ Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղասպանությունը՝ նշելով, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին: «Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։ Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ էր արել բացառել ադրբեջանական ակումբի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |