Ամերիկահայերը ցույցի են դուրս եկել լոբբիստական BGR Group ընկերության մոտ

Ամերիկահայերը ցույցի են դուրս եկել լոբբիստական BGR Group ընկերության մոտ

PanARMENIAN.Net - Ամերիկահայերը կրկին բողոքի ցույց են կազմակերպել BGR Group լոբբիստական ընկերության դիմաց։ Նրանք իրենց բողոքն են հայտնել Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու դեմ և պահանջել խզել Բաքվի հետ կապերը։

Ցուցարարները ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պարզել «Մեղսակից մի եղիր Ադրբեջանի հանցագործություններին», «Ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Կանգնեցրեք Թուրքիային» գրություններով պաստառներ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ամերիկահայերը հոկտեմբերին ևս նմանատիպ ցույց էին արել BGR Group լոբբիստական ընկերության գրասենյակի մոտ։ BGR Group-ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանի շահերը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---