#Գյոռբագյոռ2020. Ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում Շուշին գրոհել պատրաստվող հակառակորդին 5 նոյեմբերի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն անօդաչու թռչող սարքից նկարահանված տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է Պաշտպանության բանակը ոչնչացնում Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբի անդամներին։ Գործողություն անվանվել է «#Գյոռբագյոռ2020»։ «Պաշտպանության բանակը հայտնաբերել, որոշ ժամանակ անօդաչու սարքերով հետևել, այնուհետև, կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը, որի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են։ Մասնավորապես, կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասը, ըստ ամենայնի՝ մահմեդական աղոթք (նամազ) անում»,- նշում է ՊՆ «Զինուժ» պաշտոնական ալիքը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատված փակ է, քանի որ բանակը թշնամու դիվերսանտների է փնտրում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |