Ացախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին նամակ են տարել՝ հանդիպում են պահանջում![]() 5 նոյեմբերի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա են անում: Նրանք իրենց պահանջները մանրամասն ներկայացրել են նամակով ու ցանկանում են, որ դեսպանն այն անձամբ ստանա, փոխանցում է Factor.am-ը։ Ցուցարար կանանցից մեկը պատմել է, որ ինքն ու իր նման կանայք 39 օր նկուղում են անցկացրել, սակայն ինքը կրկին հետ է գնալու՝ իր ամուսնու ու որդու կողքին լինելու։ Նա կոչ է արել «խուլ չլինել, արթնանալ ու չլռել»։ «Եթե այսօր Արցախում ահաբեկչությանը վերջ չտաք, ապա վաղը դուք ահաբեկչության զոհ կդառնաք»,- նշել է նա։ Պատերազմի սկզբից արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում միջազգային տարբեր կառույցների ու դեսպանատների առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով վերջ դնել թուրք-ադրբեջանական հարձակմանը, ահաբեկչությանը և ճանաչել Արցախի անկախությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |