ԱԳՆ․ Արցախում տեղի ունեցողն աշխարհագրական մարտահրավեր է![]() 5 նոյեմբերի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Արցախում՝ մարտի դաշտում տեղի ունեցողն աշխարհագրական մարտահրավեր է, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Այդ առումով է, որ մենք ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել՝ մեր տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու և այս լուրջ ազգային վտանգը նվազեցնելու և բացառելու առումով», - ասել է Մնացականյանը։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այդ պայքարը մղում է իր ուժերով, սակայն ունի անհրաժեշտ համագործակցութան բոլոր եղանակները, որոնք «օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |