Փոխնախարար․ Արձակուրդից հետո տարրական դասարանների աշակերտները, երևի, առկա կսովորեն![]() 5 նոյեմբերի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Աշնանային արձակուրդից հետո կրթության գործընթացի կազմակերպման հավանական տարբերակը տարրական մակարդակում առկա ուսուցումն ապահովելն է։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ միջին և ավագ դասարանների համար առաջարկվում է տարբերակված մոտեցում, գրում է Aysor.am-ը: «Համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում՝ հիմնականում գյուղական և փոքր, իրավիճակային լուծում կիրառել: Եթե ունենք կորոնավիրուսի դեպքերի շեմ, որը 10 տոկոս և ավելի է, դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, հետո կվերադառնա առկա ուսուցման: Եթե դեպքերը նշվածից ցածր են, ուսումնական պրոցեսը կարող են սկսել», - մանրամասնել է Անդրեասյանը: Փոխնախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է, որտեղ միջին և ավագ օղակները նախընտրել են, որ կրթությունը հեռավար ուսուցմամբ շարունակեն: Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին վերջնական որոշում կլինի: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում: Նրա խոսքով՝ այդ երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում: «Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - ասել է նա։ Արցախցի դպրոցական և նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել են կրթության իրավունքից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |