ANCA․ Ամերիկյան ընկերությունը դադարեցրել է Bayraktar-ի համար GPS սարքերի մատակարարումը 5 նոյեմբերի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Կալիֆոռնիական Trimble Navigation ընկերությունը, որը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար GPS-ներ է արտադրում, արձագանքել է ԼՂ-ում դրանց օգտագործմանը, ընկերության փոխնախագահ Ջիմ Քիրքլենդը հայտնել է, որ իրենք «դադարեցրել են ցանկացած հետագա վաճառք Bayraktar-ին», փոխանցում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Այժմ ANCA-ն կոչ է անում ձեռնարկել հաջորդ քայլը՝ դիմել Iridium Communications ընկերության դուստր Comant կազմակերպությանը՝ դադարեցնելու Թուրքիային ալեհավաքների մատակարարումը։ Նոյեմբերի 4-ին ամերիկյան Garmin-ը հայտնել էր, որ ընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես են իրենց արտադրած սարքավորումներն օգտագործվել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրության մեջ, ինչից հետո կձեռնարկեն համապատասխան քայլեր: Ավելի վաղ ԱԹՍ-ների՝ ԼՂ-ում խաղաղ բնակչության դեմ օգտագործվելու պատճառով Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ իրենք ժամանակավորապես դադարեցրել են կանադական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։ Ավստրիան ևս կասեցրել է ԱԹՍ-ի բաղադրիչների մեջ մտնող տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |