Բոլիվիայի նախկին նախագահն աջակցում է ՀՀ-ին ու Արցախին![]() 5 նոյեմբերի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն իր զորակցությունն է հայտնել Արցախի հայերին։ Twitter-ում տարածված տեսանյութում Մորալեսն Արցախի ու Հայաստանի համար խաղաղություն է խնդրում։ Բոլիվիայի նախկին առաջնորդը նաև նշում է, որ սոցիալական արդարության և խաղաղության համար պայքարը միշտ էլ կարևոր է լինելու։ Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնում է եղել 2006-ից մինչև 2019-ը․ նա երկիրն ամենաերկարը ղեկավարած նախագահն էր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |