Սլոյանի անվան եզդիների ջոկատը մեկնում է առաջնագիծ![]() 5 նոյեմբերի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Եզդի համայնքի ևս մեկ ջոկատ ավարտում է մարտական պատրաստության վարժանքները։ Արցախը պաշտպանելու է մեկնում Ապրիլյան պատերազմի հերոս, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անվան ջոկատը, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։ 20-ամյա Քյարամ Սլոյանը զոհվել էր Թալիշում՝ 2016-ի ապրիլի սկզբին ծավալված քառօրյա պատերազմի ընթացքում, ադրբեջանական գրոհը կասեցնելիս: Նրա մարմինն անարգվել էր ադրբեջանցիների կողմից՝ ի թիվս այլ զինվորների: Սլոյանների ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով: Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ջոկատի մասին։ Ավելի վաղ եզդիների 2 ջոկատ է մեկնել առաջնագիծ։ Առաջին ջոկատում էր նաև Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |