Հետմահու Արիության մեդալ՝ Արցախի ոստիկանության 10 ծառայողի![]() 5 նոյեմբերի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել է ԱՀ ոստիկանության 10 ծառայող: Զինծառայողները պարգևատրվել են սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար: Նշվում է, որ պարգևներ են շնորհվել Գագիկ Պետրոսյանին, Գարիկ Դոլուխանյանին, Արսեն Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Գևորգ Կիրակոսյանին, Բենիկ Համբարձումյանին, Հրայր Դանիելյանին, Արեն Ասրյանին, Շիրակ Համբարձումյանին, Իգոր Պողոսյանին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |