ՔԿ․ Հայկական կողմին հանձնված 29 զինծառայողի դիերից միայն 4-ին են հարազատները ճանաչել 5 նոյեմբերի 2020 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողի դիակից միայն 4-ին են հարազատները ճանաչել, հայտարարել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Մենք ունենք միայն նախնական զննության տվյալներ և նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի արտաքին զննությամբ կան անդամահատված դիեր»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի, թե իրականում ինչն է եղել խեղման պատճառը, և արդյոք անդամհատումները դիակապտության թե խոշտանգման հետևանք են։ Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին էր փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողի մարմին, ՀՀ-ին էր արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ տարեց կին: Քաղաքացիական մյուս անձը՝ 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել էր մինչ Հայաստանին արտահանձնվելը։ Նրա նկատմամբ Ադրբեջանում բռնություն էր կիրառվել. ՔԿ-ից նշել են, որ Մելքումյանը մահացել է գլխուղեղի տրավմայի հետևանքով: Նոյեմբերի 5-ի դրությամբ Ադրբեջանում գերեվարված 21 հայ զինծառայող կա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |