ՊԲ․ Շուշիի մոտակայքում կուտակված զրահամեքենաներ են ոչնչացվել![]() 5 նոյեմբերի 2020 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, պաշտպանության բանակի ստորաբաժանումների ճշգրիտ կրակով այն ոչնչացվել են, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա հայտնել է, որ օրվա ընթացքում տարբեր ուղղություններով հարձակման փորձեր են եղել, որոնք ՊԲ-ն չեզոքացրել է։ Ստեփանյանը նշել է նաև, որ Քարին տակ և Լիսագոր գյուղերի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |