Նախագիծ․ «1000 դրամի» հիմնադրամի վճարը կարող է 3000 դրամ դառնալ 5 նոյեմբերի 2020 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարն ամսական 1000 դրամից կարող է դառնալ 3000 դրամ, քննարկման է դրվել օրենքի նոր նախագիծ։ Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը ֆիզիկական անձանց համար ամսական 1000 դրամ է, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների՝ տարեկան 12,000 դրամ: Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար դրոշմանիշային վճարի չափը դարձնել ամսական 3000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 36,000 դրամ: Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմով, ինչի հետևանքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների թիվն աճել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |