Դավաճանության նոր դեպք․ Ստամբուլում հավաքագրվածը փորձել է զինվորագրվել ՀՀ-ում՝ տեղեկություն ստանալու![]() 5 նոյեմբերի 2020 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015-ին արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Ստամբուլում, հավաքագրվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից։ Հայաստան վերադառնալով՝ 2019-ին նա առաջարկ է ստացել գումարի դիմաց ՀՀ ու Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նրանից պահանջել են բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։ Քաղաքացին ընդունել է առաջարկը։ Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այսպիսով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով։ Դա, սակայն, նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինները մերժել են նրան աշխատանքի ընդունելու դիմումը: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի շրջանակում պետդավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունքներ: Հոդվածը նախատեսում է պատիժ հայրենիքին դավաճանելու՝ թշնամու կողմն անցնելու, լրտեսության և այլ նման հանցագործությունների համար, և պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ։ Արցախում պատերազմի սկզբից ի վեր ԱԱԾ-ն դավաճանության առնվազն 2 դեպք է բացահայտել, նաև ձերբակալվել են այլազգի լրտեսներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |