ՌԴ-ին անհասկանալի է Ալիևի հուզական արձագանքը վարձկանների մասին Լավրովի խոսքերին

ՌԴ-ին անհասկանալի է Ալիևի հուզական արձագանքը վարձկանների մասին Լավրովի խոսքերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանին անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրներին հղումով։

Լավրովը «Կոմերսանտին» հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի։

«Անկեղծ ասած, մեզ համար այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը: Գուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ նյութ են ցույց տվել կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»,- ասել է գործակալության աղբյուրը:

«Միևնույն ժամանակ, մենք մնում ենք այն համոզմանը, որ վարձկան գրոհայինների ներթափանցումն Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Ալիևն իսպանական EFE-ին տված հարցազրույցում, անդրադառնալով վարձկանների մասին Լավրովի հայտարարությանն, ասել էր. «Անկեղծ, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ- մանդատի հիման վրա, օգտվում են չհաստատված տեղեկատվություններից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---