ՊԲ. Գիշերը Շուշիի և այլ ուղղություններով բազմակի գրոհները կասեցվել են![]() 6 նոյեմբերի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը` նշելով, որ պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամուն զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Կան տուժած քաղաքացիականներ։ Հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Հայկական ստորաբաժանումները քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ: Ավելի վաղ հայատարարվել էր, որ գիշերային հրթիռակոծությունից 3 խաղաղ բնակիչ է զոհվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |