Covid-19-ի 2210 նոր դեպք` ՀՀ-ում. Փաստացի բուժվողները` 38,000-ից ավելի

Covid-19-ի 2210 նոր դեպք` ՀՀ-ում.  Փաստացի բուժվողները` 38,000-ից ավելի

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 101,773-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2210-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1647 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 61,782 է, փաստացի բուժվողներինը՝ 38,088-ը։

Մահվան ևս 37 դեպք կա, 30-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1506 դեպք կա, այլ պատճառով՝ 397:

Մեկ օրում թեստավորվել է 5202 մարդ։ Ընդհանուր առմամբ 428,687 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---