Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը![]() 6 նոյեմբերի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։ Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |