Նարիշկին․ ԼՂ-ում թուրքական հետախուզության աշխատանքը զգում ենք

Նարիշկին․ ԼՂ-ում թուրքական հետախուզության աշխատանքը զգում ենք

PanARMENIAN.Net - Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Ռոսիա Սեգոդնյա» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին հարցազրույցում։

«Թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք այդ աշխատանքի առանձին տարրերը»,- ասել է Նարիշկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է նաև, որ երբ հայտարարում էր ԼՂ հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավման մասին, հստակ տեղեկություններ ուներ, ինչի հաստատումն է նաև հայկական կողմի ներկայացված տեսանյութը գերեվարված սիրիացի ահաբեկչի հարցաքննությունից։ Նարիշկինը նշել է, որ այդպիսի տեղեկություններ մինչ այդ էլ ստացվում էին տարբեր երկրներից և գործընկերներից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---