Նախարար․ Թուրքական ապրանքի ներկրման արգելքի պատճառով գնաճ չի լինի 6 նոյեմբերի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Որևէ սեգմենտում չի կարող լինել գնաճ թուրքական ծագում ունեցող ներմուծված ապրանքների փոքր տեսակարար կշռի պատճառով, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Գնաճ չի կարող լինել մեկ պարզ պատճառով, մեր գնահատականները վկայում են, որ այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան $50 մլն արժեքը չեն գերազանցում։ Մենք 5 մլրդ դրամը գերազանցող ներմուծումներ ունենք։ Եթե դիտարկենք յուրաքանչյուր ապրանքային սեգմենտ և դիտարկենք նույնիսկ այդ $50 մլն-ի մեջ որ ապրանքներն են շուկայում, կտեսնենք, որ դրանք աննշան տեսակարար կշիռ ունեն», - ասել է նախարարը, փոխանցում է Armtimes.com-ը։ Ըստ նախարարի՝ մեկ փոքր քանակություն եթե փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, շուկայական հավասարակշիռ գնի վրա ազդել չի կարող: Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի դեպքում փոխարինումներ կլինեն։ Ցիտրուսային մրգերը, օրինակ, նախատեսվում է բերել Իրանից, Եգիպտոսից, Թունիսից։ 2020-ի հոկտեմբերին Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ կարճաժամկետ առումով բացասական սպասումներ կան։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |