Ստեփանակերտի հրթիռակոծման արդյունքում մահացել են տատն ու նրա 2 թոռը

Ստեփանակերտի հրթիռակոծման արդյունքում մահացել են տատն ու նրա 2 թոռը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտը նոյեմբերի լույս 6-ի ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ՝ տատիկը և նրա երկու թոռը։

Երրորդ եղբայրը փրկվել է, քանի որ տանը չի գիշերել, տեղեկացրել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։

Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---