Մահացել է Միխայիլ Ժվանեցկին![]() 6 նոյեմբերի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Այդ մասին հայտնել է ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում։ «Ահա և վերջ։ Դու ընդմիշտ հեռացար մեզանից։ Անդառնալի կորուստ։ Ընկեր իմ, քեզ հնարավոր չէ մոռանալ։ Դու միշտ իմ սրտում ես»,- գրել է նա։ 2019-ին Ժվանեցկու մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ Բուժման նպատակավ նա Օդեսայից Մոսկվա էր մեկնել և գտնվում էր ՌԴ նախագահի գործերի վարչությանը կից հիվանդանոցում։ Ժվանեցկին հանդես է գալիս բեմում 1960-ականներից և մեծ համբավ էր ձեռք բերել հատկապես ռուսալեզու լսարանի շրջանում՝ իր սրամիտ մենախոսությունների շնորհիվ։ 2020-ի հոկտեմբերին նա հայտարարեց համերգային գործունեությունն ավարտելու մասին։ Ժվանեցկին Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում ունի։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |