Երևանում արդեն 300-ից ավելի նոր վերելակ է տեղադրվել

Երևանում արդեն 300-ից ավելի նոր վերելակ է տեղադրվել

PanARMENIAN.Net - Երևանի բազմաբնակարան շենքերում 300-ից ավելի նոր վերելակ է տեղադրվել։ Այդ մասին ԱԺ-ում 2021թ․ պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է փոխքաղաքպետ Սերգեյ Ներսեսյանը։

2020-ի ծրագրով մինչև տարեվերջ նախատեսված է 500 վերելակ նորով փոխարինել։ Փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ մինչև 2020-ի ավարտը կհաջողվի ծրագիրն իրականացնել ամբողջությամբ։

«Պայմանագիրը երկարաձգվել է, մատակարարի հետ պայմանավորվել ենք՝ ուշացումներ չեն լինի, մինչև տարվա վերջ կփորձենք ապահովել»,- ասել է նա:

Ըստ Ներսեսյանի՝ թեև ռազմական դրությունը որոշ ազդեցություն ունեցել է, սակայն մատակարարն իր պարտականությունները կատարում է։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել էր, որ Երևանում 2019-ին եկամուտների հավաքագրման լավ արդյունքների և գնումերից առաջացած տնտեսումների շնորհիվ որոշել է վերանայել վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։Այդպիսով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---