Լաքոթ․ Ֆրանսահայերի հանդեպ սպառնալիքն ամբողջ Ֆրանսիայի դեմ սպառնալիք է

Լաքոթ․ Ֆրանսահայերի հանդեպ սպառնալիքն ամբողջ Ֆրանսիայի դեմ սպառնալիք է

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հրապարակել է այդ երկրում հայկական Սբ Հակոբ եկեղեցու և Մարգարյան-Փափազյան վարժարանի լուսանկարները, որտեղ երևում է, որ անվտանգության ուժերը հսկողություն են իրականացնում այնտեղ։

«Տխուր նկարներ են: Բայց ուժեղ խորհրդանիշ, թե ինչպիսի պաշտպանությամբ է ֆրանսիայի ժողովուրդն օժտում իր բոլոր քաղաքացիներին: Հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների նկատմամբ սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի նկատմամբ»,- գրել է դեսպանը:

Ավելի վաղ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակում էր իրականացվել Նիսի տաճարի վրա, 3 հոգի սպանվել էր։ Ֆրանսիան Եվրոպայի ամենախոշոր հայկական համայնք ունեցող երկրներից է, Արցախում պատերազմի սանձազերծումից հետո տեղի խոշոր քաղաքներում, մայրաքաղաք Փարիզում պարբերաբար հայ համայնքը Արցախի ճանաչման կոչով խաղաղ ակցիաներ է իրականացրել։ Այդ ակցիաներից որոշներն ընդմիջվել են տեղի թուրքերի հարձակումներով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---