Փոխվարչապետը՝ ԱՊՀ նիստին․ Ադրբեջանն ահաբեկիչների՝ ԱՊՀ ներթափանցման հարթակ է դառնում![]() 6 նոյեմբերի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության համար ԱՊՀ տարածք ներթափանցման հենակետ է դառնում: Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ դա տեղի է ունենում «բոլորի աչքի առաջ»։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը։ Նա ներկայացրել է, որ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն ի դեպ իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: «Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են արմատական ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, ինչպիսիք են՝ գերիների խոշտանգումները, ցուցադրական գնդակահարությունները և գլխատումները, սպանվածների մարմինների պղծումը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ղեկավարության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ: Փոխվարչապետի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է և շարունակում է խախտել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ադրբեջանը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, և որ ԱՊՀ-ն ստի և կեղծիքի տարածման հարթակ չէ»,- նշել է նա: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |