ԲՀԿ-ի առաջարկը՝ «1000 դրամի» հիմնադրամին փոխանցվող գումարն ավելացնել՝ կախված աշխատավարձից![]() 6 նոյեմբերի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարներն առաջարկվում է 1000 դրամից բարձրացնել՝ ըստ աշխատավարձի հարկման բազայի, առաջարկի հեղինակներն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն են։ Նոյեմբերի 5-ին Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամը դարձնել 3000 դրամ: Պատգամավորներն առաջարկում են մինչև 150,000 դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150,000-300,000 դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300,000-500,000 դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500,000-1 մլն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, 1 մլն դրամից ավելիի դեպքում` 12,000 դրամ: Ըստ նախագծի՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12,000 դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |