Recognize me? I am Artsakh. Սոցցանցերում հայերն աշխարհին կոչ են անում ճանաչել Արցախը![]() 6 նոյեմբերի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին սոցցանցերում ստեղծվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք ոգեշնչում են պատերազմում գտնվող հայրենակիցներին ու նաև կոչ անում աշխարհին լայն բացել աչքերն ու անտարբեր չմնալ Արցախում ահաբեկչական պատերազմի հանդեպ: Recognize me? I am Artsakh նախաձեռնությունն անմիջապես արժանացավ դրական արձագանքի և լայն տարածում ստացավ սոցցանցերում: Նախագծի հեղինակներին ոգեշնչել են հայի աչքերը. նպատակն է, որ հայերը կոչ անեն նրանց, ովքեր ճանաչում են իրենց, ճանաչեն նաև Արցախը, քանի որ «Ես եմ Արցախը»: Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են բազմաթիվ հայեր ամբողջ աշխարհից: Recognize me? I am Artsakh կոչով հանդես են եկել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրի հիմնադրամը, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և այլ հայտնիներ: Բոլորը կարող են միանալ այս նախաձեռնությանն ու Արցախի ճանաչման կոչն ու պահանջն ուղղել աշխարհին։ Միանալու համար կարելի է օգտվել հետևյալ տարբերակներից․ 1. Ֆեյսբուքի շրջանակով տեղադրեք ձեր սև-սպիտակ լուսանկարը. շրջանակի բաց հատվածում պետք է երևան աչքերը: 2. Ինստագրամում տեղադրել story՝ օգտվելով Ինստագրամ ֆիլտրից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |