ԼՂ-ում կիրառվելու պատճառով Beringer AERO-ն ևս դադարեցրել է թուրքական ԱԹՍ-ների համար մատակարարումները![]() 6 նոյեմբերի 2020 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Beringer AERO ընկերությունը հայտարարել է թուրքական անօդաչու թռչող սարքերին մատակարարումները դադարեցնելու մասին, փոխանցում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դեպի Թուրքիա մատակարարումները դադարեցվել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱԹՍ-ները, որոնք կառուցված են նաև Beringer AERO-ի դետալներով, օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում։ «Ընկերությունը ցանկանում է հավատարիմ մնալ իր էթիկական քաղաքականությանը։ Beringer AERO-ն երբեք թույլ չի տվել, որ իր արտադրանքներն օգտագործվեն սարքերում, որոնք կարող են մարդ սպանել»,-նշվում է հայտարարության մեջ։ Beringer-ի արտադրանքները նախագծվում ու արտադրվում են Ֆրանսիայում՝ ավիացիոն ընդհանուր նպատակներով։ Ընկերության արտադրանքներն աշխարհում տարբեր ուղղություններով են վաճառվում, դրանք ստանդարտ են ու նախատեսված նաև ԱԹՍ-ների համար։ Հոկտեմբերի 5-ին ամերիկյան Trimble Navigation ընկերությունը, որը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար GPS-ներ է արտադրում, ևս հայտարարել էր մատակարարումները դադարեցնելու մասին։ Ամերիկյան մեկ այլ՝ Garmin ընկերությունը հայտնել էր, որ հետաքննում է, թե ինչպես են իրենց արտադրած սարքավորումներն օգտագործվել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրության մեջ, ինչից հետո կձեռնարկեն համապատասխան քայլեր: Ավելի վաղ ԱԹՍ-ների՝ ԼՂ-ում խաղաղ բնակչության դեմ օգտագործվելու պատճառով Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ իրենք ժամանակավորապես դադարեցրել են կանադական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։ Ավստրիան ևս կասեցրել է ԱԹՍ-ի բաղադրիչների մեջ մտնող տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |