Կորսիկայի ասամբլեան ճանաչել է Արցախի անկախությունը![]() 6 նոյեմբերի 2020 - 23:37 AMT PanARMENIAN.Net - Միջերկրականում գտնվող Կորսիկա կղզու Ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին հատուկ բանաձև։ Այս մասին փոխանցում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Կղզին ունի հատուկ կարգավիճակ, մտնում է Ֆրանսիայի կազմի մեջ։ Ավելի վաղ կատալոնական Բերգա քաղաքը նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |