ՊԲ-ն հերթական ԱԹՍ-ն է խոցել․ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է

ՊԲ-ն հերթական ԱԹՍ-ն է խոցել․ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է

PanARMENIAN.Net - ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկարել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Խաղաղ բնակավայրերում նոյեմբերի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---