ՀՀ-ում կորնավիրուսի ռեկորդային` 2476 նոր դեպք կա և 33 մահ![]() 7 նոյեմբերի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 104,249-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2476-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա մեկ օրում նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։ Ապաքինվել է ևս 1476 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 63,258 է, փաստացի բուժվողներինը՝ 39,055-ը։ Մահվան ևս 33 դեպք կա, 27-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1533 դեպք կա, այլ պատճառով՝ 403: Մեկ օրում թեստավորվել է 5202 մարդ։ Ընդհանուր առմամբ 434,026 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |