Լոս Անջելեսի որոշ վահանակներ կիրազեկեն Արցախում պատերազմի մասին

Լոս Անջելեսի որոշ վահանակներ կիրազեկեն Արցախում պատերազմի  մասին

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում գտնվող գովազդային վահանակները կիրազեկեն Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Այս մասին հայտնում է դպրոցի ֆեյսբուքյան էջը։

Դրանցից մեկի վրա գրված է «Կանգնիր հայերի հետ հիմա, վաղը ուշ կլինի»: Դրանք հորդորում են մասնակցել Ամերիկայի հայկական ազգային կոնիտեի կազմակերպած Արցախի անկախության ճանաչման գործընթացին սատարող ստորագրահավաքին։

Վահանակների վրա գրված են նաև #ArtsakhStrong #PeaceForArmenians #RecognizeArtsakh #DefendArmenia #DefendArtsakh #PilibosForHumanity #PilibosAlumni:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---