Անձրևները կդադարեն․ 6-8 աստիճանով կցրտի

Անձրևները կդադարեն․ 6-8 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ից անձրևները կդադարեն, արևային եղանակ կլինի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Վաղվանից 5 օր նորից արև»,- գրել է նա։

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում՝ նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի լույս 9-ի գիշերը մայրաքաղաքում +6 աստիճան կգրանցվի, ցերեկային ժամերին՝ մինչև +17։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---