ԱՄՆ պաշտոնյայի բրիտանական ընկերությունն ուզում է ոսկի կորզել ադրբեջանցիների գրաված տարածքներում 7 նոյեմբերի 2020 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում արդեն քննարկում են սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմում Լեռնային Ղարաբաղում իրենց ժամանակավորապես օկուպացրած տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքները։ Մասնավորապես, Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը ողջունել է Կովսականի (Զանգելան) գրավումը և հայտարարել է, որ այդ տարածքի հանքի արդյունահանման հարցով համագործակցության համար Բաքվի հետ սերտ կապի մեջ է։ Սակայն միաժամանակ նշվում է, որ այդ տարածքում ներդրում անելու և շահագործելու ժամանակացույցն այս պահին անհայտ է և կախված է նաև այդ տարածքի անվտանգությունից։ Mines and Metals հարթակը փոխանցում է, որ երբ անվտանգ լինի, ընկերությունն անմիջապես կսկսի աշխատանքները Կովսականում։ Ընկերությունը նշում է, որ իր պայմանագրային տարածքների մեջ են մտնում նաև «Սյովյուդլյուի» և «Ղըզըլբուլախի» հանքավայրերը։ Բրիտանական ընկերության երկրորդ խոշոր սեփականատերն ամերիկյան Նյու Հեմփշիր շրջանի նահանգապետ Քրիս Սունունու ընտանիքն է, ում հայրը՝ Ջոն Սունունուն եղել է նախագահ Ջորջ Բուշ ավագի ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը և նաև նույն նահանգի նահանգապետը, իսկ եղբարը՝ կրտսեր Ջոն Սունունուն, եղել է Նյու Հեմփշիրից ընտրված սենատոր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |