Ոչ պաշտոնական․ Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահի ընտրությունում

Ոչ պաշտոնական․ Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահի ընտրությունում

PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին։

CNN-ը, Associated Press-ը, FoxNews-ը, NBC-ն հաղորդում են, որ Ջո Բայդենը հավաքել է Ընտրիչների կոլեգիայի անհրաժեշտ 270 ձայնը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ունի ընդամենը 214 ձայն։ Ընտրված նախագահը լինելու է 46-րդն ԱՄՆ պատմության մեջ:

Որոշ նահանգներում, այդ թվում` Փենսիլվանիայում դեռ չի ավարտվել ձայների հաշվարկը, Թրամփը դեմոկրատներին մեղադրում է ընտրակեղծարարությունների համար։

Բայդենը թվիթերում գրել է, որ իր համար մեծ պատիվ է երկրի առաջնորդ ընտրվելը, և խոստացել նախագահ լինել իրեն ընտրած և չընտրած բոլոր ամերիկացիների համար։

Ավելի վաղ հանրապետական Թրամփը գրել էր, որ ինքն է հաղթել ընտրություններում։

Photo. AP
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---