Պուտինն ու Էրդողանը մանրակրկիտ քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Պուտինն ու Էրդողանը մանրակրկիտ քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում «մանրակրկիտ քննարկել են» իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, հայտնում է Կրեմլի կայքը:

«ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ կապերի նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցման տարբերակներ փնտրել ու անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման փուլ: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ պատրաստակամ են գործակցել՝ հիմնահարցը խաղաղ լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սա ՌԴ ու Թուրքիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցը չէ այս հարցով:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ԼՂ հարցը քննարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, երկուստեք լուրջ մտահոգություն էր արտահայտվել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից բերված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---