ՊԲ. Հակառակորդի ևս երկու ԱԹՍ է խոցվել, թշնամին փախուստի է դիմել Բերձորի լեռներից

ՊԲ. Հակառակորդի ևս երկու ԱԹՍ է խոցվել, թշնամին փախուստի է դիմել Բերձորի լեռներից

PanARMENIAN.Net - ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի 2 ԱԹՍ:

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության բանակից, լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավ-արևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։

ՊԲ-ն վստահաբար կատարում է իր մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։

Իր հերթին, Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է հակառակորդը դիմում փոխուստի Բերձորի լեռներից հայկական ուժերի գործողությունների արդյունքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---