ՊՆ․ Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին նահանջել է, ավելի նպաստավոր բնագծերում ենք 9 նոյեմբերի 2020 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, վերջինս` կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է, հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: «Ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին»,-գրել է ՊՆ խոսնակը: Ստեփանյանը հայտնել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Այս պահին Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է |